ՄԵՆԱՎՈՐ ԲԱԶԵՆ պատմավեպ
«Մենավոր բազեն» վեպում նկարագրվում է Օսմանյան Կայսրության հայահալած քաղաքականության ամենաարյունալի ժամանակաշրջանը՝ XIX դարի կեսերից մինչև Առաջին համաշխարհային պատերազմի տարիները։
Վեպում նկարագրվում է, թե ինչ անդրադարձ են ունեցել Խնուս (Հարք) գավառի վրա սուլթան Աբդուլ Համիդի օրոք՝ 1893–95 թ., Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում հայերի հանդեպ իրականացված կոտորածները, և ինչ նշանակություն է ունեցել բարեփոխումների մասին սուլթանի հրամանագիրը (1908թ.)։ Գիրքն ավարտվում է 1915 թ. Հայոց Մեծ եղեռնով։
Վեպը թուրքերեն լեզվով երկու հրատարակությամբ (Fam Yayinlari, Istanbul 2018, 2020թթ.) լույս է ընծայուել Թուրքիայում։
Հատված գրքից
Շնորհանդեսներ