Մհերյանը գրական և մշակութային իր գործունեությամբ հասարակությանը հայտնի է առավելապես իր հեղինակած «Մենավոր բազեն», «Եւ եղաւ լոյս», «Փոթորկից առաջ» պատմավեպերով, ինչպես նաև «Եդեմի պարտեզը» և «Տունդարձի ճամփան» փաստագրական ֆիլմերով: Նրա կատարած աշխատանքներն են «Ճշմարիտ Լույսը» և «Այբ-Քէ» բանաստեղծությունների ժողովածուները, որոնք արտահայտում են քրիստոնյայի հուզերն ու մտորումները՝ ուղղված Արարիչ Աստծուն որպես ապաշխարության և փառաբանության խոնարհ աղոթականչեր...
«Մենավոր Բազեն» պատմավեպը, որը տեխնիկական կրթություն ստացած Մհերյանի առաջին քայլն է գրականության մեջ, լույս ընծայվեց, երբ հեղինակը 28 տարեկան էր: Գրքի 120 կերպարներից մեծ մասը իրական են, որոնցից շատերի ժառանգները համախմբվելով մեկ գաղափարի շուրջ, 2005թ.-ի փետրվարին՝ Զորավար Անդրանիկի ծննդյան 140 ամյակի օրը հիմնադրում են «Խնուս» մշակութային հիմնադրամը:
Գրիքը երկու հրատարակությամբ (Samvel Mheryan «Yalniz Sahin», Fam Yayinlari, Istanbul 2018, 2020թթ.), թուրքերեն լեզվով լույս է ընծայուել Թուրքիայում և վաճառվում է Կ. Պոլսի գրախանութներում: